Շնիկն ու Լուսինը

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 29 июня, 2020

Մեր բակում մի շունիկ էր ապրում: Նա ցերեկները քնում էր, իսկ գիշերն արթնանում և նայում երկնքին: Նա ընկերացել էր Լուսնի հետ և ամեն գիշեր նրան էր սպասում: Լուսինը մեկ թաքնվում էր ամպերի ետևում ու անհետանում, մեկ հայտնվում: Շնիկին թվում էր, թե լուսինը խաղում է իր հետ: Ինքն էլ վազվզում էր և թռչկոտում՝  բռնելով իր պոչիկից: Այսպես շունիկն ու լուսինը խաղում էին, մինչև լույսը  բացվում էր և լուսինն անհետանում էր: Շունիկը ամբողջ գիշեր խաղալուց հոգնած առավոտ բացվեուն պես մտնում էր իր բունը և քնում:

Վինի-Թուխը և Կառլսոնը /հորինուկ/

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 28 июня, 2020

Վինի-Թուխը փուչիկից բռնած, կախվել էր օդում: Որտեղից որտեղ հայտնվում է Կառլսոնը: Երբ Վինի-Թուխը տեսավ օդում պտտվող մարդուկին զարմացավ ու վախեցավ: Նա հարցրեց.

— Բարև, թռչող մարդուկ: Քո անունն ի ՞նչ է:

— Ես Կառլսոնն եմ, — պատասխանեց մարդուկը: Ինչո ՞ւ ես կախվել օդում:

— Փուչիկի օգնությամբ օդ եմ բարձրացել, որ ծառի վրայի փեթակից մեղր վերցնեմ, բայց մեղուները հսկում են և չեմ կարողանում մոտենալ փեթակին, — տխուր պատասխանեց Թուխը:

Այդ պահին Վինի-Թուխը մի խորամանկ հնարք մտածեց, որ Կառլսոնն իրեն օգնի փեթակից մեղր վերցնել:

— Կառլսոն, դու հաստատ մեղր սիրում ես: Արի ընկերանանք և միասին մեղր վերցնենք: Դու մոտեցիր փեթակին ու շեղիր մեղուների ուշադրությունը: Նրանք կմտածեն եկել ես մեղր վերցնես ու կգան քո հետեվից, իսկ դու կթռնես ու նրանց փեթակից հեռու կտանես: Ես էլ արագ կմոտենամ փեթակին և մեղր կվերցնեմ:

Կառլսոնը համաձայնվեց և մեղուներին հեռացրեց փեթակից: Վինի-Թուխն էլ մի մեծ կուժով մեղր վերցրեց ու հետո կիսվեց Կառլսոնի հետ: Նրանք լավ ընկերներ դարձան, իսկ մեղուներն այդպես էլ չիմացան, թե ով տարավ իրենց մեղրը:

Ոսկու կարասը

1

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 10 июня, 2020

Перейти к верхней панели