ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

0

Posted by elinahovsepyan | Posted in Uncategorized | Posted on 18 января, 2021

Սովորողի անուն, ազգանուն՝ Էլինա Հովսեփյան

Դպրոց, դասարան՝ Արևելյան դպրոց, 3.1 դասարան

Իմ բլոգը

Ստեղծվել է 2020 թվականի ամռանը, երբ ես երրորդ դասարան տեղափոխվեցի։ Սկզբում մեծահասակների օգնությամբ էի բլոգը վարում, իսկ երրորդ դասարանի առաջին ուսումնական շրջանում արդեն հմատացա բլոգավարության մեջ և հիմա կարողանում եմ ինքնուրույն աշխատել։ Ինքնուրույն տեսանյութեր և ռադիոնյութեր եմ պատրաստում։ Օգնության եմ դիմում, երբ ինչ-որ նոր գործողություն կատարելու կարիք կա։ Բլոգում տեղադրում եմ իմ տնային հանձնարարությունները, տարբեր ուսումնական և նախագծային աշխատանքներ։ Բլոգս առանձին բաժիններ ունի բոլոր առարկաների համար։

Ընտրությամբ գործունեություն

Երրորդ դասարանի առաջին ուսումնական շրջանում ընտրել էի տեխնոլոգիան։ Երկրրոդ դասարանում բանավոր մաթեմատիկան, իսկ հետո նկարչության գործունեությունն էի ընտրել։ Ես լավ նկարում եմ ու սիրում եմ նկարել։ Դա ինձ օգնեց տեխնոլոգիայի աշխատանքները կատարելիս։ Շատ եմ սիրում գունավոր թղթերից գեղեցիկ իրեր պատրաստել։ Ես շատ բացիկներ, նկարներ, կոլաժներ եմ պատարստել ու նվիրել մայրիկիս, տատիկներիս ու ընկերուհիներիս։ Բոլորին շատ դուր են գալիս իմ պատրաստած նվերները։

Լրացուցիչ կրթություն

Ես շատ եմ սիրում պարել, և երեք տարի հաճախել եմ պարի դասերի, մասնակցել շատ համերգների և ստացել գովասանագրեր։ Կորոնավիրուսային համաճարակի պատճառով մարտից պարի դասերի չեմ գնում։ Հուսամ շուտով պարապունքները կվերսկսվեն և ես նորից կհանդիպեմ իմ պարի ուսուցչուհուն և ընկերներին։

Ֆլեշմոբեր

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել եմ ամենամսյա ֆլեշմոբերի հետևյալ առարկաներից՝ Մայրենի, Ռուսերեն, Անգլերեն և Մաթեմատիկա։ Շախմատի ֆլեշմոբին մասնակցել եմ մեկ անագամ։

Միջոցառումներ և ճամփորդություններ

Առաջին ուսումնական շրջանում մասնակցել եմ մի շարք տոնական միջոցառումների, ծեսերի, հոգատարության շաբաթին։ Այցելել եմ թանգարաններ, թատրոն և կինոթատրոն։

Շատ հետաքրքիր ուսումնական շրջան էր։ Շատ նոր բաներ սովորեցի և նոր ընկերներ ձեռք բերեցի։

 

 

 

Перейти к верхней панели