ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԸ

0

Posted by elinahovsepyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 29 марта, 2021

Matematika-3-1-L.P—Elina Hovsepyan
Matematika-3-2-L.P—Elina Hovsepyan
Matematika-3-3-L.P—Elina Hovsepyan
Matematika-3-4-L.P—Elina Hovsepyan

«Փոքրիկ Իշխանը»

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 29 марта, 2021

1.Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:
—Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ․․․
—Ես կուզենայի վերջալույս տեսնել․․․ խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի․․․

2.Գրել նամակ Փոքրիկ Իշխանին:
Բարև իմ սիրելի Փոքրիկ Իշխան:

Ես Էլինան եմ։ Ո՞նց ես։ Լա՞վ ես։ Հո՞ չես հիվանդացել։ Ես քեզ կարոտել եմ։ Այսօր ես քեզ հրավիրում եմ հյուր, որ միասին հյութ խմենք։ Իմ հասցեն՝ Դավիթաշեն 2 թաղ․ 40 շենք, բն 10։ Սպասում եմ քեզ։

Հարգանքով  Էլինա։

3.Գրքի ըթերցումը մեզ ի՞նչ սովորեցրեց: Սովորեցրեց լինել բարի, ընկերասեր, լսող, օգնող։

«Ձախորդ մարդու հայտարարությունը»

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 13 марта, 2021

Ես անբախտ եմ, ինչ անում եմ թարս է լինում։ Ինձ ձախորդ են ասում, որովհետև ես ոչինչ ճիշտ չեմ կարող անել։ Ես ուզում եմ լավ բան անեմ բայց իմ մոտ ոչինչ չի ստացվում։ Ընկերները իմ վրա ծիծաղում են։ Մի անգամ ինձ հետ պատահեց մի դեպք։ Մի անգամ ես և իմ ընկերի հետ գնացինք սարալանջ։ Բոլոր իմ ընկերները բարձրանում էին բացի ինձնից, որովհետև ինչքան ես փորցում չեր ստացվում բայց ես մի օր բարձրացա սարալանջ, իսկ հետո իմ ձախ ոտքը սղաց և ես սարալանջից գլորվեցի ցած։ Այսպեսով ինձ անվանեցին ձախորդ։

Կախարդական ձուկը

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 4 марта, 2021

 

 

 

 

 

 

Լինում է, չի լինում մի ծով է լինում։ Այնտեղ ապրում է մի ձուկ, որը սովորական չէ այլ կախարդական ձուկ է։ Մի օր այդ ձուկը իր համար լողում էր և տեսավ մի փոքր բալիկի, որը ծովափին խաղալիս ընկել էր ծովը և հեռացել ափից։ Ծնողները նրան ման էին գալիս, ման էին գալիս, չէին գտնում։ Հարց ու փորց էին անում բոլորին մեծից փոքրին, բայց չկար ու չկար։ Ձուկը բալիկին տարել էր մի փոքրիկ անկյուն, որտեղ պատրաստել էր խոտերից տաքուկ տեղ։ Այդ անկյունում պահում էր երեխային ու խնամում։ Քանի որ ձուկը կախարդական էր նա կարող էր խոսել, դառնալ տարբեր տիպի խաղալիքներ և նրան զբաղեցնում էր։ Բալիկին քնեցնելուց հետո ձուկը գնում է լողալու տարբեր ափեր ու հանկարծ ընկնում է ուռկանը։ Ձկնորսը բռնելով ձկանը որախացավ և զարմացավ, որովհետև այդպիսի ձկան երբևէ չէր հանդիպել, որ կարողանա  խոսել մարդու նման և ձևափոխվել։ Ձուկը խնդրեց ձկնորսին, որ իրեն բաց թողնի, որովհետև իրեն է սպասում մի փոքրիկ բալիկ։ Ձկնորսը չհավատաց, նա հիշեց որ մի քանի օր առաջ մի փոքրիկ բալիկ էր կորել ծովում։ Ձուկը մեծացավ այնքան, որ կարողացավ ձկնորսին տանել բալիկի մոտ։ Երբ ձկորսը տեսավ բալիկին զարմանքից քարացավ և խնդրեց ձկանը, որ իրեն և բալիկին տեղափոխի մյուս ափ։ Այնտեղ դեռ ման էին գալիս բալիկին իրա ծնողները։ Ձուկը համաձայնվեց մի պայմանով, որ իրեն բաց թողնեն ազատ ծով։ Երբ հասան ափ ձկնորսը ման եկավ և գտավ երեխայի ծնողներին և հայտնեց ուրախալի լուրը։ Ծնողները չէին հավատում լսածներին, երբ տեսան երեխային և ձկանը նրանք զարմացան, թե ինչպես է այդ փոքրիկ ձուկը պահել երեխային։ Ձուկը այս լսելով պոչը խփեց ալիքներին դարձավ մեծ ձուկ և սուզվեց ծովի հատակը ասելով ուշադիր եղեք երեխաների նկատմամբ։

Перейти к верхней панели