Եթե ես ձյան փաթիլ լինեի

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 12 декабря, 2021

Ձմեռ էր։ Երեկոյան տնից դուրս եկա և փողոցով քայլում էի։ Ես հիանում էի ձյան փաթիլներով, որոնք մանր-մանր իջնում էին ցած։ Հանկարծ նկատեցի, որ փաթիլները գնալով մեծանում էին ու նմանվում աստղիկի։ Փաթիլները փողոցի լույսերի տակ գույնզգույն փայլում էին, ես հիանում էի և ուրախանում։ Փաթիլները շորորալով իջնում էին ցած, կարծես թե ինչ- որ բանից վախեցած։ Բայց ես ցանկանում էի, որ նրանք չվախենային ու այդ ժամանակ մտածեցի․<< Եթե ես լինեի փաթիլի փոխարեն, արդյոք կվախենայի>>։ Ինձ թվում է, որ նրանք քամուց են շորորվում, բայց ես քամուց չեմ շորորում։

Перейти к верхней панели