Պատմության թանգարան

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 2 февраля, 2024

Մենք հունվարի-24-ին ջոկատով այցելեցինք Պատմության թանգարան։ Այնտեղ մենք տեսանք տարբեր թղթադրամներ և մետաղադրամներ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ հին թղթադրամները, որովհետև ես չգիտեի, որ առաջ նույնիսկ կար թղթե հիսուն դրամանոց։

Ահա և նկարները.

Ռուսաստանի կենտրոնական բանկ

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 19 января, 2024

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկն է, որը հիմնադրվել է 1860 թվականին`որպես Ռուսաստանի կայսրության պետական բանկ, որի գրասենյակը գտնվում է Մոսկվայի Նեգլինայա փողոցում։ Դրա գործառույթները նկարագրված են Ռուսաստանի սահմանադրություն մեջ և հատուկ դաշնային օրենքում։

Սևաբերդ

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 19 января, 2024

Հունվարի 18-ին մենք մենք ջոկատով գնացինք Սևաբերդ։ Ժամը 10։00 մենք արդեն Սևաբերդ էինք։ Այնտեղ այնքան շատ ձյուն կար, որ հասնում էր մինչև ծնկները։ Մենք շատ հոգնեցինք մինչև բարձրացանք սարը, բայց երբ սկսեցինք սահել ձյան վրա, մենք արդեն մոռացել էինք, որ հոգնած ենք։ Շատերը սահնակից ընկնում էին։ Սահելուց հետո մենք փոխեցինք մեր շորերը և մի քիչ ձնագնդիկ խաղացինք։ Վերջում ես իմ ընկերուհու` Մանանայի հետ պարեցինք։

 

Բնագիտատեխնիկական ստուգատես

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 16 января, 2024

  • թվային ուսումնական գործիքներ․
  • Դպրոցում ես ամենաշատը ես օգտագործում եմ հեռախոս,  համակարգիչ և մեկ-մեկ դպրոց եմ բերում իմ պլանշետը։ Ես շատ եմ օգտագործում հեռախոս, որովհետև ես հառախոսով դա եմ անում։
  • տանը եղած գործիքներ
  • Մեր տանը կան շատ տարբեր գործիքներ հեռուստացույց, համակարգիչ և այլն։
  • իր ունեցած ճամփորդական պարագաները։                                       Եթե մենք գնում ենք ցուրտ տեղ ճամփորդելու ,օրինակ` Սևաբերդ կամ էլ չմուշկ քշելու ,ես  միշտ վերցնում եմ գլխարկ ,պայուսակ, թաց, չոր անձեռոցիկ, տաք թեյ, ձեռնոց, շարֆ և անպայման տաք բաճկոն։
  • որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում, ճամփորդության ժամանակ
  • իր ստեղծած մոդելը․
  • իր խնամած բույսը, կենդանին։      Ես պահում եմ շուն։ Նրա անունը Ասի է։ Չադին գրեթե երեք տարեկան է։ Նա խելացի է և շատ հասկացող։ Ես նրան շատ եմ սիրում, բայց նա մեկ-մեկ սկսում է կծել, և մենք նեղանում ենք։ Բայց երբ դպրոցից ետ եմ վերադառնում, նա ինձ հանդիպում է, և մենք այդպես բարիշում ենք։
  • կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել․
  • իր ուսումնական բլոգը․։                     Ես օգտվում եմ edublogs հարթակից։ Իմ բլոգը բացվել է երկրորդ դասարանում (չորս տարի առաջ)և բացել է այն իմ ուսուցիչը’ Տաթև Թամազյանը։ Սկզբում շատ դժվարություներ ունեի, բայց հետո իմ դասղեկը և ընկերներս օգնեցին ինձ։
  • իր կազմած խաղը․
  • իր սիրած համակագչային խաղը: 
  • Իմ ամենասիրելի համակարգչային խաղը դա Roblox և Quziz։

Դիջիթեք 2024

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 16 января, 2024

Ես օգտվում եմ edublogs հարթակից։ Իմ բլոգը բացվել է երկրորդ դասարանում
(չորս տարի առաջ)և բացել է այն իմ ուսուցիչը Տաթև Թամազյանը։ Սկզբում
շատ դժվարություներ  ունեի, բայց   հետո իմ դասղեկը   և ընկերներս   օգնեցին   ինձ։

Ես շատ հետաքրքիր բաներ սովորեցի’ բլոգի արտաքին տեսքը փոխել,  տառերը գույնզգույն սարքել, նկարներ տեղադրել, ձայնագրություններ և տեսանույութներ տեղադրել։ Ի տարբերություն մյուս դպրոցների մենք տետրի մեջ չենք գրում, այլ գրում ենք բլոգում։ Շատերը այդ տետրերը չեն պահում, իսկ  մեր բլոգային աշխատանքները միշտ պահպանվում են։ Բլոգում աշխատելը հնարավորություն է տալիս կարդալ  այլ աշակերտների աշխատանքները։ Շատ հետաքրքրիր է տեսնել նույն աշխատանքը  տարբեր աշակերտներ ինչպես են կատարում։
Այն շատ հարմարավետ  է և  մեր ուսմանական գործնթացի հիշողությունն  է։

Երկրորդ ուսումնական շրջանի ուսումնական պլան

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Ուսումնական պլան | Posted on 15 января, 2024

Տաթև Աբրահամյանի ճամբարային ջոկատ
Մեր նախագծերը կարող եք տեսնել այստեղ ։ 

Ճամբարային օրակարգ

Հունվարի 8
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05` Ճամբարային նախագծերի քննարկում, լրացումներ,  ծանոթանում ենք , մասնակիցները ճանաչում են իրար,
11:05-11:50` ճամբարային վիկտորինա,
11: 55-12: 35` պար,
12: 35-13:00` ընդմիջում,
13:00-13: 40` թատերական նախագծի նախապատրաստական աշխատանք․ ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում, դերերի բաժանում։
13:30-14:00`  օրվա լուսաբանման

Հունվարի 9 
 
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10: 55` ,,Ձմեռ պապ,, մրցանակի հայտերի քննարկում, հայտի լրացում,
11:05-11: 50`  մարզական ժամ,
11: 55-12: 35` Էմիլյա Զատիկյանի նախագիծ, Քոլեջի սովորող,
12: 35- 13:00՝ ընդմիջում,
13:00-13: 35` ճամբարային խաղեր,
13: 35- 14:00` օրվա լուսաբանում
Հունվարի 10 
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09: 20- 10: 20` նախագծային աշխատանք՝ թատերական նախագիծ, հետազոտական աշխատանքներ։
10: 20-13: 15` այցելություն սահադաշտ,
13: 15- 14:00` օրվա ամփոփում, լուսաբանում։
 
Հունվարի 11
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05` երգ,
10: 10-10:55` վիկտորիան Ավագ դպրոցի սովորողների կազմակերպմամբ․ ,,Սովորող սովորեցնող նախագիծ,,
11:05-11:50` խեցեգործություն,
11: 55-12:35` բանավեճ
12: 35-13:00` ընդմիջում,
13:00-14:00` նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ։Օրվա ամփոփում։
Հունվարի 12
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական,
10: 10-10:55`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ,
11:05-11:50` մարզական ժամ,
11: 55-12:35`  Հրաչ Ղալամքարյանի առաջարկած նախագիծը,
12: 35-13:00` ընդմիջում,
13:00-14:00` ճամբարային խաղեր, օրվա ամփոփում ։
 
Հունվարի 15
09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք,
09:20-10:05` Ուսումնական երկրորդ շրջանի անհատական պլաններ սովորողի բլոգում, օրվա լուսաբանումների խմբագրում,
10: 10-10:55` վիկտորինա,
11:05-11:50` Ստուգատեսային հայտի լրացում․ Դիջիթեքի բովանդակություն, հայտ,
11: 55-12:35` պար
12: 35- 13:30` թատերական նախագիծ կամ ազգային խաղեր,
13: 30- 14:00` օրվա լուսաբանում։

Հունվարյան ստուգատեսային ճամբար.երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 31 января, 2021

Հունվարյան ստուգատեսային ճամբարի (երկրորդ ուսումնական շրջան) ընթացքում մասնակցել եմ հետևյալ Ճամբարային նախագծերին՝

Հանրակրթական Դիջիթեք նախագծի սահմաններում ծանոթացա MovieMaker մոնտաժային ծրագրին և պատրաստեցի Ամանորյա ուրախ երգող բացիկ։ Շատ հետաքրքիր էր դասընկերուհուս մայրիկի դասը, որտեղ նա մեզ պատմեց ՀՀ քաղաքացու անձնագրի, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաք. դադարեցման հիմքերի մասին։ Ես իմացա, որ Հայաստանից դուրս ճամփորդելու համար պետք է անձնագիր ունենալ։ Երբ տանը պատմեցի, պարզվեց, որ ես անձնագիր ունեմ։ Հայրիկս ինձ ցույց տվեց իմ անձնագիրը, որով ես ճամփորդել էի նախորդ տարիներին։

Շատ բան սովորեցի «Երկրաշարժ» Ֆիլմի դիտում և քննարկման ժամանակ։ Ես սովորեցի, թե ինչպես է պետք պաշտպանվել երկրաշարժի ժամանակ, որ անհարժեշտ իրերի պայուսակ է պետք նախապատրաստել և սովորեցինք ինչ ունենալ այդ պայուսակում։

«Հին իրերին՝ նոր կյանք» տեխնոլոգիաբնագիտական նախագիծի ժամանակ պատրաստեցի նվերներ իմ ըներուհիների համար՝ օգտագործելով հին տետրս։ Փարաջանովի թանգարան մեր ճամփորդությունը ինձ օգնեց այս աշխատանքն անելուց։

Ազգագրական փառատոնի ժամանակ հանդիպեցինք Ակներ ազգային համույթի հետ, սովորեցի «Հանի նա» երգ ու պարը։ Շատ ուրախ էր։ Շատ հետաքրքիր էր լսել մեր դասարանի Անահիտի և Նարեի պատմությունները ղարաբաղյան բարբառով։ Շատ դուրս եկավ նրանց երգը։ Կային բարբառային բառեր, որոնք ես չէի հասկանում, կարծես այլ լեզվով լինեին։ Ես իմացա, որ հայերենը ունի բազմաթիվ բարբառներ, և դրանք շատ տարբերվում են իրարից։

Ես մասնակցել եմ ձմեռային մարզական խաղերին։ Մենք դասարանով մարզվում էինք մարզադահլիճում։ Հատկապես հետաքրքրի ու ուրախ էր բացօթյա մարզումները Ապարանի ջրամբարի տարածքում։

Մենք շատ հետաքրքիր և ուսոցողական ճամփորդություններ ունեցանք։ Ես մասնակցել եմ բոլոր երեք ճամփորդություներին՝ Սոս Սարգսյանի համազգային թատրոն, որտեղ դիտեցինք «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը, Սերգեյ Փարաջանովի թանգարան, որտեղ մեզ պատմեցին Փարաջանովի մասին և մենք տեսանք նրա պատրաստած կոլաժները, և Ապարանի ջրամբար, որտեղ սահնակ քշեցինք, ձնագնդիկ խաղացինք և շատ հետաքրքիր ձմեռային մարզական օր անց կացրինք։

Երկրորդ ուսումնական շրջանում մասնակցել եմ մայրենիի, անգլերենի, ռուսերենի և մաթեմատիկայի առարկայական ֆլեշմոբերին։

Наша собака Чарли

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Ռուսերեն | Posted on 30 января, 2021

 У нас была собака по имени Чарли. Это был пудель с черными кудрявыми волосами. Он с нами жил 16 лет. Он умер несколько лет назад от старости. Чарли очень любил играть с нами в мячик. Он умел стоять на задних лапках и подавал лапку когда с ним здоровались. За ним ухаживали взрослые. Мы были маленькие и только играли с ним.

Я очень хочу чтобы у нас опять была собака. Я уже выросла и могу помoчь за ним ухаживать, например выгуливать после школы и перед сном, могу кормить и расчесать волосы.

 

Bobby-Doggy — Homework

0

Posted by elinahovsepyan | Posted in Անգլերեն, Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 25 января, 2021

Տեքստի ընդգծված նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։

Bobby-Doggy is a little white and grey dog. Is Bobby-Doggy a little white and grey dog? Bobby-Doggy is a not little white and grey dog.
The ball is in the basket. Is the ball in the basket? The ball is in not the basket.
It is red and big.
Is it red and big? It is not red and big.
It can jump. Can it jump? It can not jump.
I can run and jump, too.
Can I run and jump? I cannot run and jump
They are happy.
Are they happy? They are not happy.

ՀԻՆ ԻՐԵՐԻՆ՝ ՆՈՐ ԿՅԱՆՔ

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 24 января, 2021

Ես որոշեցի իմ հին տետրերից մեկին նոր կյանք տալ՝ դրա կազմից էջանիշներ պատրաստելով իմ ընկերուհիների համար։ Ի դեպ, այս ծաղկամանն ու չորածաղիկներն էլ նոր կյանք են առել թոռոմած ծաղկեփնջից։

 

Այս աշխատանքի համար օգտագործել եմ հին տետր, քանոն, մատիատ, մկրատ, դակիչ, իմ հին ուլունքները և գունավոր թելեր։ Աշխատանքի փուլերը ներկայացնում եմ նկարներով։ Հուսով եմ ընկերուհիներիս իրենց նոր էջանիշները շատ դուր կգան և կօգտագործեն դրանք գիրք կարդալիս։

 

 

 

 

Перейти к верхней панели