Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 27 марта, 2024

Ավելի վատ։ Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

1. Ո՞րն  է ստեղծագործության ասելիքը։
Ստեղծագոծության ասելիքը այն է, որ պետք է սիրել ընկերոջը կամ հարազատներին այնպիսին ինչպիսին ինքը կա։

2. Ո՞ր հատվածում է արտահայտված  գաղափարը։
Ցեխը մաքուր է
Երբեմն ջուրն էլ մաքուր է
Ցեխոտ շունը մաքուր է
Բացարձակապես
Նրանք մաքուր չեն

Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 27 марта, 2024

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո — հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով — նա
սնում է գալիքը,
Եվ այսպես– տևում ես դու երկար, — ու ամե՛ն վայրկյան
դու ա՛յլ ես:

1. Բացատրի՛ր բառերը՝
հունտ-ընդավոր բույսերի պրտուդ, ունդ, այդ հունդը որպես սերմանելի նյութ, սերմ
սնել- սնունդ տալ, կերակրել
2. Գրավոր մեկնաբանի՛ր ռուբայաթը:
Չորս տող ունեցող բանաստեղծությունը կոչվում է ռուբայաթ։
3. Շարադրի՛ր մտքերդ  ,,Ամեն վայրկյան դու այլ ես,, տողի վերաբերյալ:

Սիրել բաց աչքերով

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 26 марта, 2024

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:
    Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել: Բոլորս էլ ունենք թերուցյուններ, բայց եթե տեսնում ենք որ մեր ընկերները թերություններ ունեն պետք է նրանց օգնենք ոչ թե ծաղրենք։

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:
Այս հեքիաթը նվիրում է մեզ որ մենք սովորենք գնահատենք մեր ունեցածը։

Կորսված օրեր

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 26 марта, 2024

  1. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք բառարանի օգնությամբ։

պռունկ – դունչ

       2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքը այն է, որ նյութականից ավելի թանկ բաներ կան՝ ընտանիքը, բարեկամները։ Պետք  է մեր արարքների մասին մտածել նոր անել։

Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 26 марта, 2024

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

1. Բացատրի՛ր տողերը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Մարդու հիշողություններում միշտ լավը հիշվում է և երբեք չի մոռացվում։

2.  Դուրս գրի՛ր ածական։
Լավ-վառ
3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում
Մոխրանալ,հուր,վառ,վառվել,արև։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 26 марта, 2024

Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 26 марта, 2024

Աշխատանք դասարանում

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
ողջակեզ-ողջ այրել
հուրդ-կրակ
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Բանաստեղծության մեջ արտահայտվում է ռազմական տրամադրություն։
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված

Թռչում են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 20 марта, 2024

Աշխատանք դասարանում

  1. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր- վա-գըր — վագրեր
աստղ-աս- տըղ- աստղեր
սանր-սա- նըր- սանրեր
անգղ- ան- գըղ- անգղներ
կայսր-կայ- սըր- կայսրեր
զեբր- զե- բըր- զեբրեր

Բ. Խրճիթ-խըր-ճիթ- խրճիթներ
ձկնիկ-ձըկ- նիկ- ձկնիկներ
դպրոց-դըպ-րոց- դպրոցներ
գրիչ-գըր-իչ- գրիչներ
կռիվ-կըռ-իվ-կռիվներ
գլուխ-գըլ-ուխ- գլուխներ
տղա-տըղ-ատղաներ
կրակ-կըր-ակ-կրակներ

  1. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտեր, որոնց ինքը մասնակցել է:

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:

Միայն անգղերը էին սավառնում այդ բերդի վրա:

Հետո կեղտաջրերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:

Գետաձիերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

Աշխարհը լի է գեղեցկությամբ

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 20 марта, 2024

Ինձ համար աշխարհի մեջ ամեն ինչ կարող է գեղեցիկ լինել։ Իմ կարծիքով, եթե աշխարհը գեղեցիկ չլիներ, քաղաքում մարդ գրեթե չէր լինի, օրինակ՝ մեր քաղաքը առավոտյան շատ սիրուն է , բայց մեր մոտ գիշերը ավելի սիրուն է, քան առավոտը։ Նաև ուզում եմ խոսեմ բնության գեղեցկության մասին։ Աշխարհում կան շատ ծաղիկներ, ծառեր և այլն։ Ես օրինակ շատ եմ սիրում մեր դպրոցի բակը։ Այն լի է ծաղիկներով և քանդակներով։

Դասրանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 18 марта, 2024

  1. Աև Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:

Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:

Այստեղ թանձրացական- շոշափելի բառեր են։

Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ,
ենթադրություն, հետաքրքրություն, շփոթություն:

Այստեղ վերացական- ոչ շոշափելի  բառեր են։

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր, հարթավայր, լրագիր, գետաձի, մեծատառ, նստատեղ, առագաստանավ:

Հեռագիր-հեռ+ա+գիր
հարթավայր-հարթ+ա+վայր
լրագիր-լր+ա+գիր
գետաձի-գետ+ա+ձի
մեծատառ-մեծ+ա+տառ
նստատեղ-նստ+ա+տեղ
առագաստանավ-առագաստ+ա+նավ

Բոլոր բառերը միավանկ են։

  1. Բացատրիր,թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:

Перейти к верхней панели