ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

0

Posted by elinahovsepyan | Posted in Նախագծեր | Posted on 24 ноября, 2020

Ո՞ր փողոցի վրա է գտնվում թանգարանը։
Մարտրոս Սարյանի տուն-թանգարանը գտնվում է Մարտիրոս Սարյան փողոցի վրա։
Ո՞ր թվականին է կառուցվել։
Տուն-թանգարանը կառուցվել է 1967 թվականին։ Բացումն եղել է 1967 թ․-ի նոյեմբերի 26-ին։
Ու՞մ անունն է կրում։
Թանգարանը կրում է XX դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի անունը։
Որո՞նք են այդ փողոցի հարակից փողոցները։
Սարյան փողոցը սկսվում է Թումանյան փողոցից, որպես Մոսկովյան փողոցի շարունակություն և ավարտվում Մաշտոցի պողոտայում։ Այն հատվում են՝ Պուշկինի, Արամի, Փավստոս Բյուզանդի, Ամիրայն և Լեոյի փողոցները։
Այդ փողոցին, ո՞ր փողոցներն են զուգահեռ։
Սարյան փողոցի մի հատվածին զուգահեռ է Մաշտոցի պողոտան և Փարպեցի փողոցը։
Քո բնակության վայրից որքա՞ն հեռավորության վրա է գտնվում թանգարանը։
Թանգարանը իմ բնակավայրից մոտ 7-8 կմ հեռավորության վրա է գտնվում։
Այդ փողոցի վրա ուրիշ ի՞նչ նշանավոր շինություններ կան։
Այդ փողոցի վրա է գտնվում Հայփոստի գլխավոր մասնաշենքը և Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը։
Перейти к верхней панели