Էմիլի նոր արկածը

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 10 августа, 2020

Էմիլին ծննդյան օրվա առթիվ հայրիկն ու մայրիկը շնիկ նվիրեցին: Նա շատ ուրախացավ և որոշեց շնիկին անպայաման ծանոթացնի իր դասընկերների հետ: Էմիլն առավոտյան շնիկին դրեց դպրոցական պայուսակի մեջ և ուրախ-զվարթ գնաց դպրոց: Դասի ժամանակ շնիկը հանկարծ դուրս ցատկեց պայուսակից և սկսեց վազվզել դասարանում և հաչել: Ուսուցչուհին վախից ճչաց և սկսեց թռչկոտել տեղում: Դասարանցիները սկսեցին ծիծաղել և վազվզել շնիկի հետևից: Դասարանում շատ ուրած էր, բայց Էմիլը վախեցավ, որ իրեն կպատժեն դասը խանգարելու համար, բռնեց շնիկին և փախավ դպրոցից:

 

Перейти к верхней панели