Posted by elinahovsepyan | Posted in Գրականություն, Հայոց լեզու | Posted on 26 мая, 2026
Մենք գնացել էինք Լոռի ամսի 15-17։ Այն շատ հետաքրքիր անցավ։ Ուսուցիչներից մեզ հետ եկել էր Ընկեր Տաթևը և Ընկեր Նառան։ Մենք մեր ճանապարհորդությունը սկսեցինք միասնական ժամերգությունից հետո։ Ճանապարհին դեպի Լոռի մենք մտնել ենք տարբեր եկեղեցիներ և ուսումնասիրել դրանք։ Ընթացքում արել ենք ընդմիջումներ որպիսզի լիցքաթափվենք։ Ամբողջ ճանապարհի ընթացքում մենք երգում և զվարճանում էինք։ Մտել էինք նաև Հովհանես Թումանյանի տուն թանգարան և ընթերցել ենք «Իմ երգը» բանաստեղծությունը։ Հետո գնացել էինք քայլքի դեպի Դսեղի ծովեր։ Իհարկե սկզբում մի քիչ մոլորվել էինք, բայց երբ գտանք ճիշտ ճանապարհը մեզ բացվեց մի գեղեցիկ տեսարան։ Մենք լուսանկարվեցինք։ Երեկոյան մոտիկ հասանք հյուրանոց, տեղավորվեցին և ընթրիք արեցինք։ Եվ մինչև գիշերվա ժամը երկուսը խաղում էինք տարբեր սեղանի խաղեր։ Գիշերը նաև շնորհավորեցինք մեր դասարանի Անգելինայի ծնունդը։ Առավոտյան արթնանալուն հետ արեցինք նախավարժանք և գնացինք նախաճաշելու։ Գնացինք Հաղպատի վանական համալիր այնուհետև գնացինք քայլքի դեպի դեբետ գետ։ Դաշտում խաղացինք գործնագործ և անուն գոռոցի։ Երբ ետ վերադարձանք ընթրեցինք և խաղացինք ինտելեկտուալ խաղեր։ Հետո գնացինք քնելու։ Առավոտյան արթնացանք, նախավարժանք արեցինք նախաճաշեցինք, հավաքեցինք իրերը և ճանապարհ ընկանք։ Հետ գալու ճանապարհին մտել ենք Ախթալա։ Կանգառ էինք արել Քոբայրում։ Քոբայր գյուղից քայլել ենք դեպի Քոբայրավանք, հանգստացել և ընդմիջում ենք արել։ Իջնելուց հետո ուղիղ մեկնեցինք դեպի Երևան։ Շատ եմ հավանել այս ճամփորդությունը և հիշելու եմ այն լավ հիշողություններով։






