Լուսաբանում

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ճամբար | Posted on 8 января, 2025

Այսօր մենք անցկացրեցինք շատ հետաքրքիր և զվարճալի օր, շարունակեք կարդալ և կիմանաք ավելին։ Սկզբում մեր ջոկատով քննարկում ենք այսօրվա պլանները։ Հետո բանավեճ արեցինք հեռավար ուսուցմն է ավելի արդյունավետ թե առկա ուսուցումը։

Հետո գնացինք պարի, սովորեցինք արշալույս պարը։

Խաղում էինք տարբեր տրամաբանական խաղեր և վերջում խաղացինք Մաֆիա։ Մեր օրը ավարտվեց այսքանով։

Իտալիայի մասին

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ճամբար | Posted on 8 января, 2025

Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում, ի շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, ինչպիսիք են՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին։ Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները։ Իտալացիները ունեն սիրելի ճաշատեսակ։

Նեապոլի պիցցա

 

«Պաստա»

Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նորաշխարհը։ Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը։

Իտալական խոհանոցը տարբեր ժամանակներում իր վրա կրել է հռոմեացիների, հույների, լանգոբարդների, արաբների, ֆրանսիացիների և այլ ազգությունների մշակութային ազդեցությունը , ինչն էլ հիմք է դարձել ժամանակակից իտալական խոհանոցի ձևավորման համար։ Իտալական խոհանոցն աշխարհի ամենատարածված և հայտնի խոհանոցներից մեկն է։ ԱՄՆ-ում իր տարածվածությամբ երկրորդն է՝ զիջելով միայն ամերիկյան խոհանոցին

Перейти к верхней панели