Posted by elinahovsepyan | Posted in Ուսումնական ամառ | Posted on 1 сентября, 2022
Ուսումնական ամառ
Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
- Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
- Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
- Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
Ես ընտրեցի այդ միտքը ,որովհետև պետք է բավարարվել քչով։
- Կարդացեք առակը և լրացրեք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
Առակը այն մարդկանց մասին է, որոնք գլուխ են գովում։
Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
Վախկոտ որսորդ
Որովհետև ցույց էր տալիս թե չի վախենում, բայց լսելով այռուծի մասին դողդողաց։
- – Ո՞րն է«Ինձ դուր է գալիս» և«Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում: - Նկարագրի՛ր քեզ.
Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։
Իմ աչքերը մուգ շագանակագույն են, ունքերս՝ սև, քիթս՝ փոքրիկ և գեղեցիկ, ունեմ բաց վարդագույն շրթունքներ։
Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։
Աչքերս
Գ. Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։
Աչքերս
Դ. Ինչպիսի ՞ն են մազերդ։
Մուգ շագանակագույն երկար մազեր։
Ե. Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։
Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։
Այո
Է. Ի՞նչ են կարծում ուրիշները։
Այո գեղեցիկ եմ։
- Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ոչ մի բանին չեն հասնում։
- Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:
Ինձ հետաքրքրեց, որ Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում որովհետև տանը անուշ հոտ է գալիս։
- Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է։ Արևը փայլում է։ Օրը տաք է։ Բակը գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են: Մայրիկները զրուցում են: Կատուն խաղում է: Շունը հաչում է: Երեկո է: Հայրիկները վերադառնում են: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:
Ես նայում եմ պատուհանից դուրս և իմ սենյակ մտնում է իմ մայրիկը ու ես նրան ասում եմ անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է և նման է կապույտ հանդարտ ծովի։ Արևը շատ վառն է այսօր և շատ-շատ գեղեցիկ ու շքեղ փայլում է։ Երեկվա սառը քամուց հետո ասօր օրը տաք է։ Բակը ծաղիկներով ու ծառերով գեղեցիկ է։ Ձմեռն անցավ Գարուն եկավ ծառերը ծաղկել են։ Գարնան յուրաքանչյուր ամսում ծաղիկները բացվել են։ Բակը խոտով կանաչել է։ Դպրոցում եռուզեռ է, դասամիջոց է երեխաներն աղմկում են։ Տատիկները ձմեռվա համար թոռներնիկներին տաք գուլպաներ են գործում: Նայում եմ դուրս տեսնում եմ մայրիկները զրուցում են: Կատուն նկատեց մկանը և խաղում էր: Շունը բակում հաչում է: Երեկո է փողոցի լույսերը հանգել են: Հայրիկները վերադառնում են օտար ափերից: Իջնում է գիշերը և մենք քնում ենք: Բակը խաղաղվում է երբ երեխանները գնում են տուն:
- Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:
Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:
Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:
Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:
1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:
Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են: Որովհետև իմ համար դա նոր տեղեկություն է։
- Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:
Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր շատ էին աշխատում։
Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:
Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
Որովհետև միջատները սնունդ չե։
- Գայլն ու ոչխարը
Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:
Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:
Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:
- Ինչպե՞ս ենք անվանում…
մարդ, որը լողում է —լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում —հեծանորդ
մարդ, որը մեքենա է վարում—վարորդ
մարդ, որը ճամփա է գնում—ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է—առաջնորդ
մարդ, որը որս է անում—որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով—անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում—գնորդ
Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: որդ
որդ մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող
- Ճիշտ դասավորեք նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացելցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:
Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չեսգտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:
*************************************************************************************
- Արջն ու տղաները
Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։
Առաջադրանք
Ո՞րն է առակի ասելիքը:
Պետք է լինել լավ ընկեր։
- Բառերը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:
Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:
Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու աշխուժանում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը փաթաթվեն մեկին:
Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ……………: Նրանք ցերեկը ……………………………………տաճարի սյուներին, ……………………… հատակին և …………………….:
Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …………………………… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն
**********************************************************************************
- Գրե՛ք մեկ բառով:
Կճղակ ունեցող- կճղակավոր
Սմբակ ունեցող-Սմբակավոր
Թև ունեցող-Թևավոր
Պոչ ունեցող-Պոչավոր
Ձայն ունեցող-Ձայնավոր
Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝
Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
ավոր մասնիկը ցույց է տալիս ինչ որ բան ունեցող:
********************************************************************************
18.Պատմի՛ր քո մասին:
Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։
Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։
Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։
Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:
Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։
Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։
Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։
*************************************************************************************
- Առյուծնուաղվեսը
Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։
Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։
Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։
Առակն ուզում է ասել, որ ինչ խորամանկություն անես մեկա չես կարող մինչև վերջ դա անես։
- Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:
Սողաց, բույն էր դրել, շարժում էր, սլանում էին, գործիդրեց, շարունակում էր, բռնեց, գալարվեց, ցած ընկավ,հարձակվեց, մոտեցրեց, շարժվում էր, հավաքվեցին,ծղրտացին, խուժեց։
Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը բույն էր դրել,.ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ ………սողաց…….. մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ……ծղրտացին………….. և նրանց ծվծվոցի վրա ……հավաքվեցին………….. հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս …………սլանում……………. բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ ……շարժում էր……………… առաջ:
Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս …………խուժեց………. և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին …………գործի դրեց………….:
Օձը ……շարունակում էր………… դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ ……հարձակվեց……………օձի վրա և կտուցի բզեզը ………մոտեցրեց…… օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով ………բռնեց………… օձին և իր առաջին ոտքերի սղոցները …………հարձակվեց…………………..: Օձը ցավից ……գալարվեց…………… ու առաստաղից ………ցած ընկավ…………………:
- Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:
____Սիրում էս պաղպաղակ։
-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։
Կուզեի, որ աշխարհ քաղցր բաներից լինի
— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։
___Կուզեի, _որ ամառային արձակուրդները 4 ամիս լինեին
-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։
__Սիրում էս բնավորության, ընկերասեր և բարի գծերը
-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։
_____Քեզ դուր է գալիս բնավորության վատ գծերը
-Ո՛չ, ա՛յ, բնավորության այդ գծերը չեմ սիրում։
_Ինչ էս ուզում դառնալ։
-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։
- Նապաստակներն ու գորտերը
Նապաստակները երկար, շատ երկար միտք անելուց հետո հանկարծ գլխի ընկան, որ իրենք ամբողջ ցեղով անչափ վախկոտ են և որոշեցին այդպես էլ չապրել, այլ գնալ, լցվել մոտակա խոր լիճն ու խեղդվել։ Որոշեցին, շատ արագ հավաքվեցին, համարձակ մոտեցան ավազոտ լճափին։ Լճից դուրս եկած գորտերը հենց որ լսեցին արագ մոտեցող նապաստակների ոտքերի թփթփոցը, անմիջապես, առանց վայրկյան իսկ սպասելու, ցատկեցին ջուրը, լճի ամենախոր տեղը։ Այդ ամենը նապաստակները տեսան։ Նրանցից մեկը, կանգնեցնելով ընկերներին, ասաց.
-Ինչո՞ւ իզուր տեղը խեղդվենք, եթե մեզնից ավելի վախկոտներն էլ կան աշխարհում։
Առակն այն մասին է, որ երբեք չհանձնվել։
- Գրի՛ր:
Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
Երեկո
Մարդու գլխի առջևի կողմը.
Դեմք
Երկար ականջներ ունեցող.
Նապաստակ
Մեր մոլորակի անունը.
Երկիր մոլորակ
Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–
Ես դու, նա, մենք, դուք, նրանք:
*************************************************************************************
- Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.
Դանակ բառից՝ վարազ
Դանակ -դարակ-վարակ- վարազ
Գարի բառից՝ մարդ
Գարի -բարի — բարդ-մարդ
***********************************************************************************
- Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացելիմ կույր բախտիցարտահայտությունը.
5.Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
6.Այստեղից էլ առաջացել էիմ կույրբախտից արտահայտությունը։
4.Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
2.Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
1.Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
3.Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։
************************************************************************************
- 26. Պատմությունը կարդա՛:
Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։
Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։
************************************************************************************
- 27. Գայլն ու հովիվը
Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։
— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…
Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։
— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։
— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում։
Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։
Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։
Որովհետև նա զրկվել էր նրանց ուտելու հաճույքից։ Ոչխարները հիվանդությունից էին սատկել։
- 30. ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.
— Կա, չէ. չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ա սում.
— Կա. չէ չկա. չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր
ասում.
— Չկա. չէ. չէ…
Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ:
կերի մասին է
- 31. ՈՒԺԵՂԸ
Մուկը ուգում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.
— Արև՛, ի՜նչ ուժեղ ես:
Արևը թե՝
— Ամպն է ուժեղ:
Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝
— Քամին է ուժեղ:
Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝
— Մարդն է ուժեղ:
Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝
— Մուկն է ուժեղ:
-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:
Շարունակի՛ր
Ամպը արևից ուժեղ է, որովհետև :
Քամին ամպից ուժեղ է, որովհետև :
Մարդը քամուց ուժեղ է, որովհետև :
Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև
Կատուն մկից ուժեղ է
**********************************************************************************
32. Փիղը
Փիղը ընկերասեր կենդանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կերակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:
Ինչպիսի՞ կենդանի է փիղը:
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին:
վայրի
- 33. Ծիծեռնակներ
Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:
Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում: Ծիծեռնակները ցածր են թռչում, որովհետև միջատները ցածր են թռչում։
- 34. Նախադասությունները լրացրու:
Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար երբեք պաղպաղակ գնի:
Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար հեռախոս գնի։
Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար հիվանդ չլինի։
Այնպես ուզում եմ, որ մայրիկս միշտ լինի հանգիստ ։
Այնպես ուզում եմ, որ միշտ արև լինի։
Այնպես չեմ ուզում, որ անձրև գա:
Այնպես չեմ ուզում, որ ցուրտ լինի։
Այնպես չեմ ուզում, որ տղաները իրենց վատ պահեն։
Այնպես չեմ ուզում, որ դասարանում կռիվներ լինի։
Այնպես չեմ ուզում, որ Կորոնավիրուսը շարունակվի։
- 35. Մեկ բառով գրի’ր
Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված-Արծաթյա
Ոսկուց շինված-Ոսկյա
Պղնձից շինված-Պղնձյա
Փայտից շինված-Փայտյա
Բրդից պատրաստված-Բրդյա
Արծաթից պատրաստված —Արծաթյա
Մետաքսից պատրաստված-Մետաքսյա
——————————————————————————————————————————
36.Կարդացե՛ք.
Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։
Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմունքը օձերի նկատմամբ:
Լսել եմ, որ ոզնին շատ հեշտությամբ սպանում է օձին։
- 37. Գիտե՞ս, որ…
Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:
Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:
Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:
Որ նա խորամանկ է, վախկոտ չէ, տեսնում է նաև մի քիչ էլ hետևը։
- 38. Գիտե՞ս, որ…
Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:
Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին:
Որ երբ ցուրտ է նրանք թնում են տաք երկրներ։
- Գրի՛րտրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:
վախկոտ-քաջ
քիչ-շատ
խորամանկ- ազնիվ
դիմաց-հետև
երկար-կարճ
թշնամի-բարեկամ
սուր-բութ
շշուկ-բարձր
Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:
քաջ-արի
բարեկամ-հարազատ
խորամանկ-Խարդախ
զվարթ-ուրախ
կամացուկ-ցածր
որդի-տղա
մեծ-հսկա
փոքր-պստիկ
- 40. Գիտես, որ…
Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:
Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին:
Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:
Աղվեսները մտնում են գյուղ և հավեր են գողանում։
Տրված բառերով բառակապակցություններկազմի՛ր:
աղվես — խորամանկ աղվես
ականջ —երկար ականջ
մուկ —փոքր մուկ
ձյուն — սպիտակ ձյուն
կեր — ոչխարի կեր
պոչ — երկար պոչ
- 41. Մողես
Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:
Ավարտի՛ր նախադասությունները:
Ամռանը մողեսները վազվզում են տաք քարերի վրա։
Երբ մողեսին բռնում են, նա պոչը թողնում է ու փախչում:
Մի քանի շաբաթից հին պոչի տեղը հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում: