Այցելության ուսումնական ագարակ

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 9 мая, 2021

Այսօր ես Ձեզ կպատմեմ ոնց մենք դասարանով գնացինք Ագարակ։ Այսօր մենք գնացինք Ագարակ։ Այնտեղ մենք տեսանք տարբեր կենդանիներ, օրինակ մեղուներ, որոնք ապրւմ էին մեղվանոցում։ Մենք հագել էինք հատուկ շորեր՝ բաճկոն և քող։ Քողը այդպիսի գլխարկ է, որը հագնում են նրա համար, որ մեզ մեղուները չկծեն։ Այնտեղ կար ձի, որին վարժեցնում էին։ Ինձ շատ դուր եկավ, ես կուզենայի իմ սեփական ձին ունենայի։ Կային նաև մեծ շներ, որոնք հսկում էին տարածքը։ Բայց այդ պահին նրանք վանդակներում էին առանձին-առանձին։ Մեծ ցանկություն ունեին ազատ տարացք դուրս գալու և թափառելու։ Այնտեղ կային նաև թռչուններ՝ հավեր, բադեր, սագեր և սիրամարգ։ Բոլորովս հավաքվեցինք ընկեր Տաթևի մոտ և շարժվեցինք դեպի դպրոց։ Ճանապարրհին յուրաքանչյուրս արտահայտեցին իրենց
կարծիքները և տպավորությունները։ Եվ շատ հետաքրքիր,տպավորիչ և անմոռանալի ուղևորություն անցկացրինք։

 

Перейти к верхней панели