Մի դեպք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 25 сентября, 2022

Մենք ընտանիքով գնացել էինք ծովափ։ Առաջին օրը մեզ մայրիկը չթողեց գնանք լողալու, որովհետև մենք պետք է դասավորեինք մեր իրերը։ Երկրորդ օրը մենք արթնացանք և միանգամից գնացինք լողալու, իսկ լողալուց հետո մենք կերանք ձմերուկ և այլ մրգեր։ Եվ այդպես ամեն օր։ Բայց հանկարծ մի օր շատ ուժեղ քամի էր, և մենք ամբողջ օրը տանն էինք։ Մայրիկը նվիրեց մի խաղ, որի անունը լոտո է և այն մեզ շատ էր դուր եկել։ Ես պատուհանից դուրս էի նայում և լսեցի մի գոռգոռոց, հայրիկիս ասում եմ, եթե կարող ես, խնդրում եմ գնա փրկիր խեղդվողին։ Հայրիկս գնաց և փրկեց խեղդվողին։

Write a comment

Перейти к верхней панели