Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 16 января, 2024
Ես օգտվում եմ edublogs հարթակից։ Իմ բլոգը բացվել է երկրորդ դասարանում
(չորս տարի առաջ)և բացել է այն իմ ուսուցիչը Տաթև Թամազյանը։ Սկզբում
շատ դժվարություներ ունեի, բայց հետո իմ դասղեկը և ընկերներս օգնեցին ինձ։
Ես շատ հետաքրքիր բաներ սովորեցի’ բլոգի արտաքին տեսքը փոխել, տառերը գույնզգույն սարքել, նկարներ տեղադրել, ձայնագրություններ և տեսանույութներ տեղադրել։ Ի տարբերություն մյուս դպրոցների մենք տետրի մեջ չենք գրում, այլ գրում ենք բլոգում։ Շատերը այդ տետրերը չեն պահում, իսկ մեր բլոգային աշխատանքները միշտ պահպանվում են։ Բլոգում աշխատելը հնարավորություն է տալիս կարդալ այլ աշակերտների աշխատանքները։ Շատ հետաքրքրիր է տեսնել նույն աշխատանքը տարբեր աշակերտներ ինչպես են կատարում։
Այն շատ հարմարավետ է և մեր ուսմանական գործնթացի հիշողությունն է։