Դիջիթեք 2024

0

Posted by elinahovsepyan | Posted in Ձմեռային ուսումնական ճամբար | Posted on 16 января, 2024

Ես օգտվում եմ edublogs հարթակից։ Իմ բլոգը բացվել է երկրորդ դասարանում
(չորս տարի առաջ)և բացել է այն իմ ուսուցիչը Տաթև Թամազյանը։ Սկզբում
շատ դժվարություներ  ունեի, բայց   հետո իմ դասղեկը   և ընկերներս   օգնեցին   ինձ։

Ես շատ հետաքրքիր բաներ սովորեցի’ բլոգի արտաքին տեսքը փոխել,  տառերը գույնզգույն սարքել, նկարներ տեղադրել, ձայնագրություններ և տեսանույութներ տեղադրել։ Ի տարբերություն մյուս դպրոցների մենք տետրի մեջ չենք գրում, այլ գրում ենք բլոգում։ Շատերը այդ տետրերը չեն պահում, իսկ  մեր բլոգային աշխատանքները միշտ պահպանվում են։ Բլոգում աշխատելը հնարավորություն է տալիս կարդալ  այլ աշակերտների աշխատանքները։ Շատ հետաքրքրիր է տեսնել նույն աշխատանքը  տարբեր աշակերտներ ինչպես են կատարում։
Այն շատ հարմարավետ  է և  մեր ուսմանական գործնթացի հիշողությունն  է։

Write a comment

Перейти к верхней панели