Կախարդական ձուկը

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 4 марта, 2021

 

 

 

 

 

 

Լինում է, չի լինում մի ծով է լինում։ Այնտեղ ապրում է մի ձուկ, որը սովորական չէ այլ կախարդական ձուկ է։ Մի օր այդ ձուկը իր համար լողում էր և տեսավ մի փոքր բալիկի, որը ծովափին խաղալիս ընկել էր ծովը և հեռացել ափից։ Ծնողները նրան ման էին գալիս, ման էին գալիս, չէին գտնում։ Հարց ու փորց էին անում բոլորին մեծից փոքրին, բայց չկար ու չկար։ Ձուկը բալիկին տարել էր մի փոքրիկ անկյուն, որտեղ պատրաստել էր խոտերից տաքուկ տեղ։ Այդ անկյունում պահում էր երեխային ու խնամում։ Քանի որ ձուկը կախարդական էր նա կարող էր խոսել, դառնալ տարբեր տիպի խաղալիքներ և նրան զբաղեցնում էր։ Բալիկին քնեցնելուց հետո ձուկը գնում է լողալու տարբեր ափեր ու հանկարծ ընկնում է ուռկանը։ Ձկնորսը բռնելով ձկանը որախացավ և զարմացավ, որովհետև այդպիսի ձկան երբևէ չէր հանդիպել, որ կարողանա  խոսել մարդու նման և ձևափոխվել։ Ձուկը խնդրեց ձկնորսին, որ իրեն բաց թողնի, որովհետև իրեն է սպասում մի փոքրիկ բալիկ։ Ձկնորսը չհավատաց, նա հիշեց որ մի քանի օր առաջ մի փոքրիկ բալիկ էր կորել ծովում։ Ձուկը մեծացավ այնքան, որ կարողացավ ձկնորսին տանել բալիկի մոտ։ Երբ ձկորսը տեսավ բալիկին զարմանքից քարացավ և խնդրեց ձկանը, որ իրեն և բալիկին տեղափոխի մյուս ափ։ Այնտեղ դեռ ման էին գալիս բալիկին իրա ծնողները։ Ձուկը համաձայնվեց մի պայմանով, որ իրեն բաց թողնեն ազատ ծով։ Երբ հասան ափ ձկնորսը ման եկավ և գտավ երեխայի ծնողներին և հայտնեց ուրախալի լուրը։ Ծնողները չէին հավատում լսածներին, երբ տեսան երեխային և ձկանը նրանք զարմացան, թե ինչպես է այդ փոքրիկ ձուկը պահել երեխային։ Ձուկը այս լսելով պոչը խփեց ալիքներին դարձավ մեծ ձուկ և սուզվեց ծովի հատակը ասելով ուշադիր եղեք երեխաների նկատմամբ։

Перейти к верхней панели