ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՐԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

0

Posted by elinahovsepyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 20 октября, 2021

  • 1
  • 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ:

  • 2

    Արատեսի վանքը շրջապատված է եղել բերդապարիսպներով, որոնք ավերվել են XVII դ: Պահպանվել է միայն հյուսիսային պատի մի մասը: Վանքին 1073 թ․ նվիրել են Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թ․ իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։
    3
    Ժողովրդական ստուգաբանության համաձայն, վանքի անունն առաջացել է ‘արի’ և ‘տես’ բառերից: Ըստ ուսումնասիրությունների` եկեղեցին հիմնվել է մինչև 7-րդ դարը և վերանորոգումների է ենթարկվել միջին դարերում: Վաղագույն գրավոր վկայությունը թվագրվում է IX դարով: 3-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին` որպես ամառանոց նրա բարձրաստիճան հոգևորականության համար, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Արատեսում են գտնվում նաև Սբ. Աստվածածին (X-XI դարեր), Սբ. Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12-րդ դարի խաչքարեր։

Write a comment

Перейти к верхней панели