Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 27 апреля, 2022
1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:
Աշխարհ, մարդիկ, թագավորներ, անարդարություն։
2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է:Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից:
3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:
բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:
գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:
դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում
4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:
ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:
բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:
գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:
դ. Ինքը չէր կարող գնալ:
5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Երկրորդ անգամ Քսանթոսն խնդրեց աշխարհի ամենավատ բանը բերել:
6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Որովհետև, եթե մեր մոտ լեզու լիներ մենք չենք կարողանալու խոսալ
7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած։
Ինչքան լեզու գիտես, այնքան խելացի ես:
Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:
բ. Լեզուն կարևոր օրգան չէ:
գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:
դ. Լեզուն թաց և լպրծուն է:
9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,
10.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
Զրույցներ-ներ
Առակներ-ներ
Լեզու
11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:
Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:
12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշ
ա Հյուսել
բ. Շարել
գ. Կածան
դ. Տավիղ
13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:
ա. Ճաշ-պարզ
բ. Թագավոր-ածանցավոր
գ. Վիշտ-բարդ
դ. Գիտություն-ածանցավոր
14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:
Եզոպոսի ծննդյան և մահվա թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)
15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):
Աղվեսն ու հովազը
Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:
Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է: