Առասպել տառերի մասին

0

Posted by elinahovsepyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 4 декабря, 2021

Aliqner - Mashtocyan tarer (Gayane - Eliza) (Xekavar Marina Grigoryan) HD  www.Aliqner.com - YouTubeՀայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:

Մեսրոպ Մաշտոց

0

Posted by elinahovsepyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 4 декабря, 2021

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, հարցերով. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին հայությունը կորցնելու վտանգից փրկելու նպատակով՝ Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն : Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, ձեռնամուխ է եղել հայերեն տառեր ստեղծելու գործին: Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Մաշտոցն անթերի որոշել է հայերենի հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:  406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ:  Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը:

Перейти к верхней панели