Հնարագետ ջուլհակը

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 15 апреля, 2023

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Ջուլհակ-մանածագործական հաստոցով՝ ոստայնով զանազան կարգի կտորեղեն գործող արհեստավոր:

գավազան —ձեռնափայտ, մահակ

2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական /ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր/,  5 գոյական/ ի՞նչ հարցին պատասխանող բառեր/, 5 բայ /ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին պատասխանող բառեր։

Ածականներ-հասարակ, տարօրինակ, հնարագետ, մութ, հանճար

Գոյականներ-ջուլհակ, թագավոր, ոտք, բամբակ, կտավ

Բայ-ողջունել, նայել, մանել, կապել, փաթաթել

3․ Հնարագիտություն, թագավոր, կտավ, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։

Հնարագիտություն — հնար + ա + գիտ + ություն – բարդ ածանցավոր բառ է

Թագավոր — թագ + ավոր – ածանցավոր բառ է

Կտավ — պարզ բառ է

Հարցմունք — հարց + մունք – ածանցավոր բառ է

Կախարդական — կախարդ + ական –  ածանցավոր բառ է

Անմահական — ան + մահ + ական – ածանցավոր բառ է

Գլուխ — պարզ բառ է

Արհեստասեր — արհեստ + ա + սեր – բարդ բառ է

4․ Հատվածը սովորիր պատմել թագավորի անունից։
5․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

Перейти к верхней панели