ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

0

Posted by elinahovsepyan | Posted in Uncategorized | Posted on 5 мая, 2023

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: 

Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են:

Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրիգանիզմներ թագավորությթւններն են՝ բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: 

Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին

Ես ապրում եմ քսղաքում, որտեղ շրջակա միջավայրում կան հետևյալ կենդանի օրգանիզմները՝ զանազան ծառեր և բույսեր, թափառող և ընտանի կենդանիներ, տարբեր թռչուններև բազմաթիվ մանրեներ։ Ծառերը հիմնականում ոչ պտղատու են, բույսերում գերակշռում են խոտերը, կենդանիների մեջ՝ շները, իսկ թռչունների մեջ՝ ագռավները։

Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Որպես բնապահպանական խնդիրներ կարող ենք նշել շրջակա միջավայրի աղտոտումը, արտադրական գործարանների կողմից արտանետումները մթնոլորտ և ջրային ավազաններ, ոչ սանիտարական անտառահատումները, տրանսպորտային միջոցների արտանետած գազերը և այլ շատ նմանատիպ գլոբալ խնդիրներ։

Write a comment

Перейти к верхней панели