Ինքնաստուգում

0

Posted by elinahovsepyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 27 мая, 2023

1.Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3.Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4. Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5. Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 թերի քանորդ և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6. Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 2

4) 20

7.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9.Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով.

1) 335

2) 325

3) 525

4) 75

10. Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

 

1) 1000

 

2) 1500

 

3) 900

 

4) 1600

 

11-րդից 15-րդ առաջադրանքների համար հաշվիր պատասխանը և գրի՛ր համապատասխան տեղում։

 

11. Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 5-ի և՛ 10-ի։

1000 և 2000

12. Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

15:3×2=10
15+15+10+10=50      Պատ.`50 մ

13.Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի սկիզբ և վերջ։

 

14. Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

12×10=120
125-120=5
1+2=3
6:3=2
5+2=7

15. Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

15+7=22
22+1=23

16.Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

12:4=3
3×10=30                                       Պատ.`30 լիտր հեղուկ

17.Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը:
73,75,77

Write a comment

Перейти к верхней панели