Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 10 февраля, 2024
1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Տատոնց-տատիկի տուն
ածում-ման տալ
հանդ-դաշտ
հանաք- կատակ անել
ժաժ գալ-շարժվել
հարեհաս- արագորեն հասնող, արագահաս
կտրկան-հոտից կտրված՝ բաժանված ոչխար
2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր:
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։
3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և ծառայի հարաբերությունները:
Ահմադին ընդունում էին, որպես իրենց տան փոքրը
4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ:
― Աստված լինի քու օգնականը,
Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։
Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․
Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։
Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 10 февраля, 2024
Անցյալ տարի գարնանն էր։ Սովորական օրվա նման ես արթնացա գնացի դպրոց։ Հետո վերադարձա տուն ու սկսեցի դասերս անել։ Ավարտելուց հետո ես իմ հորաքույր Արմինեի և իմ շունիկ Չադիի հետ գնացինք ման գալու։ Քայլելուց մի տեղից լսեցինք շան ձայներ։ Մոտեցանք ու տեսանք մի տուփ, որի մեջից էին այդ ձայները գալիս։ Հորաքույրս բացեց տուփը և տեսավ, որ այնտեղ երկու հատ փոքրիկ ձագեր էին պառկած։ Որ մութ էր մենք չէինք տեսնում նրանց գույնը։ Բերեցինք նրանց տուն լողացրեցինք, չորացրեցինք, կերակրեցինք և տեսանք, որ մեկի գույնը շականակագույն է, մյուսինը սպիտակ։
Ես նրանց անունները դրել էի Շոկոլադ և Բարաշիկ։ Ես նրանց շատ սիրեցի։ Այդպես անցավ մի քանի օր մենք մտերմացանք և ես խնդրեցի հորաքույրիս պահենք մեր տանը։ Նա չհամաձայվնեց և ասաց․
— Նրանց տեր ենք գտել վաղը նրանց տանելու են։ Ես շատ ուրախացա բայց միանգամից տխրեցի, որովհետև սովոր էի նրանց։ Գրկեցի իրանց ու ասացի․ Ես ձեզ երբեք չեմ մոռանա։ Մյուս օրը արցունքներով հրաժեշտ տվեցի իմ ընկերներին ես նրանց ամուր գրկեցի և չէի ուզում բաց թողնել, բայց հորաքույրս ասաց․
—Նրանք պետք է գնան,այնպես որ բաց թողեց․ Նա տվեց իրանց նոր տիրոջը և նրանք ուղևորվեցին։ Ես նրանց մինչ այս օրը կարոտում եմ։