Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 25 апреля, 2024

ԱՄՊԸ 

Ամպը հառաչում էր լեռան լանջին,
Դողում, սարսռում էր հասակով մեկ։
Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
Հետո թավալվում էր ակոսի մեջ։

Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
Կրկին ձևեր փոխում նա զանազան,
Բարձրանում էր հետո կողերն ի վեր
Եվ շիկացած ուսն էր շփում եզան…

Իսկ ճաշթողի ժամին դառնում էր շուն,
Թաթերին էր դնում դունչը մռայլ,
Նայում էր ապուրի տաք գոլորշուն,
Թվում էր ուր-որ է պիտի մռռար։

Բայց չէր մռռում, ավաղ, վեր էր կենում,
Մացառներին թողած պոչը փռչոտ,
Նայում սարերն ի վեր, սարերն էր գնում,
Գնում էր չորեքթաթ կամ չոքեչոք։

Գնում էր, չէր լսում,— Այդ ո՞ւր, Բողա՛ր…

Ի՞նչ Բողար, ճախրում էր, չէր նայում ետ։
Գնում էր, որ վաղը երկինքն ի վար
Դառնար կայծակ, կարկուտ, դառնար աղետ:

  1. Բացատրի՛ր բառերը՝
    սարսռալ-դողդողալ
    մաճ-արորի կոթը
    ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
    զանազան- մեկը մյուսից տարբեր
    շիկացած-կարմրալ
    ճաշթող-ճաշամիջոց
    մացառ-փշոտ թփաբույս
    ճախրել-սրընթաց թռչել՝ սավառնել
    2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  բայեր:
    Հառաչում էր, սարսռում էր, փաթաթվում էր, թավալվում էր, վեր էր կենում, բարձրանում էր, դառնում էր, նայում էր, մռռալ, նայել, գնում էր, ճախրում էր։

    3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և ներկայացրու քո
    ընկալմամբ:
    Ամպը հառաչում էր լեռան լանջին,
    Դողում, սարսռում էր հասակով մեկ։
    Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
    Հետո թավալվում էր ակոսի մեջ։

    4. Պատմիր ամպի մասին:
    Նա անմեղ մի ամպ էր, ով միայնակ ճախրում էր երկնքում և ամեն անգամ մի ուրիշ տեսք  ընդունում։
    5. Յուրաքանչյուր չորս տողի համար համապատասխան վերնագիր մտածիր:
    1. Ամպի ձևավորում
    2.Ամպի մասին
    3.Միայնակ ամպը
    4.Շանմասին
    5. Վերջին հանդիպում
    6. Բնության ո՞ր երևույթն է ներկայացված բանաստեղծության մեջ, մանրամասն նկարագրի՛ր:
    Գարնանային ցուրտ օր, ծառերը սկսում են պատվել ծաղիկներով, երկինքը լի է ծիտիկներով և ամպերով, որոնք ծածկում են արևը և դառնում են մռայլ։

Перейти к верхней панели