Հոմանիշ բառեր

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 12 октября, 2022

53.Կետերի փոխարեն գրիր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

55. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:
Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:
Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:
Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:
Տարվա վերջ մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց:

Перейти к верхней панели