Տնային աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 31 октября, 2023

  1. 65. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

 

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

  1. Տեքստումկետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել են մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել են: Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի պատճառով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ հետևանքները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

  1. Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:
    Ծովի ջուրը սառն է, իսկ ցամաքը տաք է։ Ծովում դժվար է քայլել, իսկ ցամաքում հեշտ։ Ծովում կարճ են մնում, իսկ ցամաքում երկար։

Write a comment

Перейти к верхней панели