ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 21 февраля, 2024

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մարդ անդադար աղոթում էր Աստծուն և խնդրում էր.
-Աստված, գոնե մեկ անգամ էլ ինձ տուր, ի՞նչ կլինի: Տուր, որպեսզի գոնե մի քիչ մարդավարի ապրեմ:
Աստծո հրեշտակներից մեկի խղճի վրա է նստում: Գնում է և հարցնում.
-Տեր Աստված, ոչ ոք այդքան խնդրանքով չի աղոթում Քեզ: Մեղք է նա: Գոնե մի բան այդ մարդուն տուր:
-Ասելիք չունեմ, կօգնեմ, կտամ: Բայց նա բազկաթոռի վրա նստած անդադար ասում է տուր հա տուր: Նրա նմանին ինչպե՞ս տամ: Եթե նա գոնե վերկենար և սկսեր աշխատելը, այդ ժամանակ ես բնավ կօգնեի իրեն…:

Write a comment

Перейти к верхней панели