Դասարանական աշխատանք

0

Posted by elinahovsepyan | Posted in Մայրենի | Posted on 9 апреля, 2024

  1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից:

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Պատել ինչո՞վ: Ներկով պատել

Շրջապատել ինչո՞վ: Երեխաներով  շրջապատել

Զբաղվել ումո՞վ: Զբաղվել ինչո՞վ: Զբաղվել տղայով, զբաղվել կահույքով

  1. Բառակապակցություններ կազմի՛ր՝հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հիանալ ումո՞վ: Հիանալ ինչո՞վ:   Հիանալ մայրիկով, հիանալ ծառերով

Սքանչանալ ումո՞վ: Սքանչանալ ինչո՞վ: Սքանչանալ սարերով, սքանչանալ ծաղիկներով

Տարվել ումո՞վ: Տարվել ինչո՞վ: Տարվել դասարանով, տարվել քիմիայով

Write a comment

Перейти к верхней панели